Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ծառայողական քննություն` սույն օրենքով և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված դեպքերում և կարգով ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը, նրա գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննություն.
ծառայողական քննություն նշանակող անձ` սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ.
ծառայողական քննություն իրականացնող անձ` ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.
հատուկ ծառայություն` ոստիկանության կազմում գործող այն ծառայությունները, որոնց ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ:
(2-րդ հոդվածը խմբ. 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)