Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 27. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի իրավունքներն ու պարտականությունները

1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչը վավերացվում է իր ստորագրությամբ.

բ) իմանալու, թե ինչի համար է մեղադրվում.

գ) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

ե) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.

զ) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու:

2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

ա) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.

բ.1) ծառայողական քննություն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ.

գ) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին:

Ծառայողական քննության ընթացքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն ունի սույն օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

(27-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։