Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 43. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը
Հոդված 43. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը
1. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար:
2. Կարգապահական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել ծառայողական քննություն իրականացրած անձի (ստորաբաժանման ղեկավարի) հետ, ինչպես նաև զրույց ունենալ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-477-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-477-Ն)
(43-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն, 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)