Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ

Հոդված 7. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:

2. Խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, խրախուսանքների կիրառման սահմանները, կարգը և պայմանները սահմանվում են ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

(7-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-477-Ն)

(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։