Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով:
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:
3. Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նա, կարգապահական խախտումից բացի, կատարել է քրեորեն հետապնդելի արարք: Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական պատասխանատվությունից ազատված ոստիկանության ծառայողները կարող են տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս կարգապահական տույժ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):
5. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է նրանց պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող անձին, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին: Այլ պաշտոնատար անձանց կողմից կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է կարգապահական տույժեր կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:
(8-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-170-Ն, 15.11.10 ՀՕ-170-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-171-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)