Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2021-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 45. Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

գործել է մինչև 2021-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 45. Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

1. Քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանում է Կառավարությունը:

2. Քննչական կոմիտեի ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, իսկ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին` նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների կրման համար նախատեսված դաշտային (ամառային և ձմեռային) համազգեստ:

3. Քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Քննչական կոմիտեի ծառայողներին տրվում են քննչական կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ քննչական կոմիտեում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

(45-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։