Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճաններ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 21. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի երդումը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 21. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի երդումը

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(21-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։