Հոդված 27. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները
Հոդված 27. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է՝
1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.
4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը.
5) պահպանել ծառայողական կարգապահությունը.
6) պահպանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն:
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:
(27-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, 01.03.23 ՀՕ-72-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)