Հոդված 55. Քրեական վարույթները փոխանցելը
Հոդված 55. Քրեական վարույթները փոխանցելը
1. Մինչև քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները շարունակում են նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել՝ հանդես գալով համապատասխանաբար որպես ոստիկանության կամ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներ:
2. Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի նախկին քննիչները շարունակում են իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում այդպիսի լիազորություն իրենց վերապահված է: Հակառակ դեպքում քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները հանձնում են ըստ քննչական ենթակայության:
(55-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)