Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-03-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

գործել է մինչև 2025-03-11Բացել ARLIS-ում

Հոդված 31.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:

2․ Նախկինում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

4. Այն դեպքում, երբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, անձն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետն սկսվում է հաշվարկվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքով ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է քննչական կոմիտեի նախագահին։

(31.1-ին հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-161-Ն)

(11.04.24 ՀՕ-161-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։