Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 52. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումը
Հոդված 52. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետային պարբերականությամբ՝ երեք փուլով, յուրաքանչյուր փուլում առաջին ատեստավորում է անցնում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մեկ երրորդը:
(52-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)