Գլուխ 6 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 44. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արձակուրդը
Հոդված 44. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արձակուրդը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի քննչական կոմիտեի բնականոն գործունեության իրականացմանը:
(44-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)