Գլուխ 6 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 44. Քննչական կոմիտեի ծառայողի արձակուրդը
Հոդված 44. Քննչական կոմիտեի ծառայողի արձակուրդը
1. Քննչական կոմիտեի ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:
2. Քննչական կոմիտեի ծառայողի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի քննչական կոմիտեի բնականոն գործունեության իրականացմանը:
(44-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)