Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-30-ից մինչև 2016-11-14։Բացել գործող տեքստը
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 24 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 121. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

գործել է մինչև 2016-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 121. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:

2. Համայնքի ավագանու նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` համայնքի ավագանու անդամի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:

3. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն:

Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։