Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-30-ից մինչև 2016-11-14։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 26 · ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 127. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակն առաջադրելու և գրանցելու ժամկետները

գործել է մինչև 2016-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 127. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակն առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ:

2. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ: Գյումրու, Վանաձորի ավագանիների հերթական ընտրությունը նշանակվում է համապատասխան մարզպետի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին մարզպետի որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ:

Եթե Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով:

3. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։