Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-30-ից մինչև 2016-11-14։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 12 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները

գործել է մինչև 2016-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները

1. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:

2. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է ներառում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.

4) որևէ նշում չի ներառում.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:

3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։