Հոդված 81. Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը
Հոդված 81. Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը
1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։ Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
(81-րդ հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)