Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 85. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելը

գործել է մինչև 2022-07-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 85. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

(պարբերությունն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն)

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում քվեաթերթիկներում ընտրություններին մասնակցող կուսակցության և նոր ձևավորված դաշինքի համարներ չեն նշվում:

3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների և նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը։

4. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

(85-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։