Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առք ու վաճառքի, զբոսաշրջության, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, լիազոր մարմնի պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում տարանցիկ փոխադրվող ոչ պարենային արտադրանքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի և դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:

(1-ին հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։