Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում, լիազոր մարմնի պարտականությունը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի դեպքում, վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում, լիազոր մարմնի պարտականությունը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի դեպքում, վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը

1. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին, ապա նա պետք է օրենքով սահմանված կարգով տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:

2. Լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում և իրականացնում է վտանգավոր արտադրանքի հետկանչ և համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ:

3. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես իրականացնում է այդ արտադրանքի հետկանչ` կատարելով հետևյալը.

1) տվյալ խմբաքանակը ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին:

4. Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա տնտեսավարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով սպառողներին տեղեկացնում է հետկանչման պատճառների մասին՝ նախազգուշացնելով նրանց հնարավոր ռիսկերի մասին, և անհրաժեշտության դեպքում հետ է կանչում արդեն առաքված արտադրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:

5. Վտանգավոր արտադրանքն իրացնող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սկսել արտադրանքի հետկանչը ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր արտադրանքի հետկանչը, փորձարկումը, փոխադրումը, պահումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ արտադրանքն իրացնող տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:

6. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի հետկանչի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով իրազեկում է ազգաբնակչությանը:

7. Տնտեսավարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր արտադրանք թողարկելու համար:

8. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։