Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը

1. Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում:

2. Վերահսկողության ձևերն են`

1) ստուգումը.

2) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրությունը.

3) դիտարկումը:

3. Վերահսկողությունն իրականացվում է`

1) արտադրանքի և տեխնիկական անվտանգության ոլորտում՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության նկատմամբ.

3) արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.

4) զբոսաշրջության ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

4. Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.26 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։