Գլուխ 8 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻՆ, ՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 27. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը
Հոդված 27. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը
1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը հավաստում են անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների տեղափոխմանը, առևտրին կամ իրացմանը, ներմուծմանը և արտահանմանը ներկայացվող անասնաբուժական պահանջներին համապատասխանությունը և տրվում են`
1) անասնաբուժական վկայականները` անասնաբույժների կողմից.
2) ներմուծման և արտահանման սերտիֆիկատները` լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:
2. Լիազոր մարմինն ապահովում է անասնաբուժական փաստաթղթերի տրման համակարգ, հիմք ընդունելով`
1) համարակալված փաստաթղթի համարը.
2) փաստաթուղթը տվողի ստորագրությունը, նրա դրոշմակնիքը.
3) յուրաքանչյուր անասնաբուժական փաստաթղթի պատճենը, որը պետք է պահվի տրվելուց հետո 3 տարի ժամկետով: