Գլուխ 12 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ԵՎ ՄՈՐԹԸ
Հոդված 39. Կենդանիների սանիտարական սպանդը
Հոդված 39. Կենդանիների սանիտարական սպանդը
1. Կենդանիների սանիտարական սպանդն իրականացվում է սպանդանոցում` կանոնավոր սպանդն ավարտելուց հետո, անասնաբուժական ծառայության հսկողությամբ, իսկ կենդանիների փոխադրման անհնարինության դեպքում` սպանդանոցից դուրս, լիազոր մարմնի հատկորոշած վայրում և վերահսկողությամբ:
2. Արգելվում են կենդանիների ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի սպառումը և իրացումն առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության: