Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻՆ, ՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 28. Անասնաբուժական դեղամիջոցներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 28. Անասնաբուժական դեղամիջոցներին ներկայացվող պահանջները

1. Անասնաբուժական դեղամիջոցների կիրառումը, արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, առևտուրը կամ իրացումը կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվում են պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է օրենսդրությամբ սահմանված Ա1 խմբի (ստիլբեններ, ստիլբենների ածանցյալներ, դրանց աղեր և եթերներ), Ա2 խմբի (հակաթիրոիդային նյութեր), Ա3 խմբի (ստերոիդներ` անդրոգեն, գեստագեն և էստրոգեն ակտիվությամբ օժտված նյութեր, բացի 17B-էստրադիոլից և նրա եթերանման ածանցյալներից, բետա համազդիչներից և պայմանականորեն արգելված կտղուցածնից), Ա6 խմբի (քլորամֆենիկոլ, նիտրոֆուրաններ, նիտրոիմիդազոլներ), Բ1 խմբի (հակամանրէային նյութերից սուլֆադիազին), Բ2ա խմբի (ֆեմբեբդազոլ, լևամիզոլ), Բ2զ խմբի (ցիպերմետրին), Բ3ե խմբի (մալախիտային կանաչ և լեյկոմալախիտային կանաչ, բյուրեղային վիոլետ և լեյկոբյուրեղային վիոլետ) նյութերի օգտագործումը, եթե`

1) այդ նյութերը որևէ եղանակով նախատեսված է օգտագործել ցամաքային կամ ջրային կենդանիների պահման կամ բուծման ընթացքում կամ սպանդի կամ մարդու կողմից սննդում օգտագործելու համար նախատեսված ապրանքային տեսքով.

2) մարդու կողմից սպառման համար շուկայահանվել են մթերատու և ջրային կենդանիներ, որոնց ներարկվել են վերոհիշյալ նյութերը, և նման կենդանիներից ստացվել է կենդանական ծագման մթերք կամ վերամշակված արտադրանք.

3) դրանք հորմոնային ծագման արտադրանք են, որը`

ա. հանդիսանում է որպես նստվածքային արտադրանք,

բ. ունի կիրառումից հետո 15 օրից ավելի անասնաբուժական դեղամիջոցի դադարեցման ժամանակահատված,

գ. չունի օգտագործման պայմաններ, կամ դրանք հայտնի չեն,

դ. հնարավոր չէ հայտնաբերել (այդ թվում` թույլատրելի սահմանները գերազանցող) մնացորդների առկայությունը, կամ գոյություն չունեն ազդանյութեր (ռեագենտներ) կամ սարքավորումներ` վերլուծական մեթոդներով օգտագործելու համար.

4) որպես բետա համազդիչներ պարունակող անասնաբուժական դեղամիջոց օգտագործման դեպքում ունեն բուժման ավարտից հետո 28 օրը գերազանցող դադարեցման ժամանակահատված.

5) բուժիչ` թերապևտիկ նպատակներով ալիլային տրենբոլոն և բետա համազդիչ նյութեր պարունակող անասնաբուժական դեղամիջոցներ, որոնք ներարկվում են բտման և գիրացման շրջանի ընթացքում և վերարտադրողական կյանքի վերջում բուծվող գյուղատնտեսական կենդանիներին:

4. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է`

1) թերապևտիկ նպատակներով գյուղատնտեսական կենդանիներին տեստոստերոնի, պրոգեստերոնի և դրանց ածանցյալների ներարկումը, որոնք գործածման տեղում ներծծվելուց հետո հիդրոլիզի ժամանակ հեշտությամբ արտադրում են ծնունդ առաջացնող միացություն և օգտագործվում են նաև ձվարանների թերֆունկցիան բուժելու նպատակով հեշտոցային պարույրների տեսքով, սակայն ոչ իմպլանտի միջոցով.

2) ալիլային տրենբոլոնի կիրառումը ձիերի համար, որն ընդունվում է բերանային կամ բետա համազդիչների ձևով, այն պայմանով, որ կիրառվեն օգտագործման հրահանգին համապատասխան.

3) բետա համազդիչների կիրառումը ներարկման եղանակով կովերին` ծննդաբերության ժամանակ ծննդալուծում առաջացնելու նպատակով.

4) ջրային կենդանիներին` փոքր ձկներին սեռը փոխելու նպատակով. առաջին երեք ամիսների ընթացքում բուժել անասնաբուժական դեղամիջոցներով, որոնք ունեն անդրոգեն` այրածին ազդեցություն, և թույլատրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։