Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2023-12-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ԵՎ ՄՈՐԹԸ

Հոդված 40. Կենդանիների մորթը

գործել է մինչև 2023-12-06Բացել ARLIS-ում

Հոդված 40. Կենդանիների մորթը

1. Կենդանիների մորթն իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում այնպես, որ կենդանուն չպատճառվի երկարատև ցավ կամ տանջանք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների և դեպքերի:

2. Կենդանիների մորթը թույլատրվում է`

1) վարակիչ հիվանդությունների վերացման նպատակով.

2) հիվանդությունների վերահսկողության համար.

3) որսորդության և ձկնորսության ժամանակ.

4) կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար.

5) արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խանգարումներով պայմանավորված` անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով.

6) անձնական սպառման համար, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:

(40-րդ հոդվածը խմբ. 08.12.17 ՀՕ-256-Ն)

(հոդվածը 12.09.23 ՀՕ-281-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։