Հոդված 40. Կենդանիների մորթը
Հոդված 40. Կենդանիների մորթը
1. Կենդանիների մորթն իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում այնպես, որ կենդանուն չպատճառվի երկարատև ցավ կամ տանջանք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների և դեպքերի:
2. Կենդանիների մորթը թույլատրվում է`
1) (կետն ուժը կորցրել է 12.09.23 ՀՕ-281-Ն)
2) (կետն ուժը կորցրել է 12.09.23 ՀՕ-281-Ն)
3) որսորդության և ձկնորսության ժամանակ.
4) (կետն ուժը կորցրել է 12.09.23 ՀՕ-281-Ն)
5) արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խանգարումներով պայմանավորված` անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով.
6) անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների), եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:
(40-րդ հոդվածը խմբ. 08.12.17 ՀՕ-256-Ն, փոփ., խմբ. 12.09.23 ՀՕ-281-Ն)