Հոդված 96. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում
Հոդված 96. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում
1. Վարչական շրջանի ղեկավարը առևտրի և սպասարկման բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) վարչական շրջանի տարածքում, առևտրի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.
2) վարչական շրջանի տարածքում, սպասարկման գործունեության համաքաղաքային կանոններին համապատասխան, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի օբյեկտներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
3) վարչական շրջանի տարածքում, հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.
4) վարչական շրջանի տարածքում, սահմանված կանոններին համապատասխան, տալիս է կենդանիների վաճառքի թույլտվություն.
5) վարչական շրջանի տարածքում տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:
(96-րդ հոդվածը լրաց. 06.12.12 ՀՕ-226-Ն, փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 25.03.26 ՀՕ-128-Ն)
(25.03.26 ՀՕ-128-Ն օրենքն ունի անցումային դրույթ)