Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-23-ից մինչև 2025-12-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-12-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հոդված 102. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)

գործել է մինչև 2025-12-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 102. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)

1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները) իրականացնում է (են) վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն (իրենց) վերապահված լիազորությունները:

2. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:

Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:

3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների) պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:

4. (մասն ուժը կորցրել է 12.02.25 ՀՕ-39-Ն)

(102-րդ հոդվածը լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-25-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-469-Ն, փոփ. 12.02.25 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։