ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 4 · ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոդված 77. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը
Հոդված 77. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը
(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն)
1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
(77-րդ հոդվածը խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն)