ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 39. Հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը
Հոդված 39. Հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը
(վերնագիրը խմբ. 13.06.18 ՀՕ-350-Ն)
1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն:
(39-րդ հոդվածը փոփ. 25.05.16 ՀՕ-64-Ն, խմբ. 13.06.18 ՀՕ-350-Ն)