ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 49. Քաղաքապետի իրավական ակտերը
Հոդված 49. Քաղաքապետի իրավական ակտերը
1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:
2. Քաղաքապետի իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) և նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
3. Քաղաքապետի իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
(49-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.11.23 ՀՕ-354-Ն)