Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-23-ից մինչև 2025-12-17։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 65. Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ

գործել է մինչև 2025-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 65. Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-25-Ն)

1. Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`

1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ.

2) պետական կառավարման համակարգի Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա.

3) Երևանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաև հողազավթումների, ապօրինի ծառահատման, որսագողության և ապօրինի ձկնորսության դեպքերի կանխման և արգելման հետ կապված` կարող է դիմել ոստիկանություն` համապատասխան աջակցություն ստանալու համար.

4) քաղաքապետը ոստիկանությանը տեղեկացնում է Երևանում կազմակերպվող միջոցառումների (ներառյալ` հավաքների և հանրային միջոցառումների) վերաբերյալ, որի պարագայում ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդ միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաև Երևանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.

5) քաղաքապետն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն` վերջինիս տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ։

(65-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-74-Ն, 21.01.20 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։