ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸԳլուխ 5 · ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Հոդված 86. Երևանը վարչական շրջանների բաժանելը
Հոդված 86. Երևանը վարչական շրջանների բաժանելը
1. Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն):
2. Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են սույն օրենքի հավելվածով։