Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1027. Մասնակիցների ավանդները
Հոդված 1027. Մասնակիցների ավանդները
1. Մասնակցի ավանդ է համարվում այն ամենը, ինչ նա ներդնում է ընդհանուր գործում` ներառյալ դրամը, այլ գույքը, մասնագիտական և այլ գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև գործարար համբավը և գործարար կապերը:
2. Մասնակիցների ավանդները, ըստ դրանց արժեքի, ենթադրվում են հավասար, եթե այլ բան չի բխում համատեղ գործունեության պայմանագրից կամ փաստացի հանգամանքներից: Մասնակիցների ավանդների դրամական գնահատումը կատարվում է նրանց համաձայնությամբ: