Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 74. Տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների վերակազմավորվելը
Հոդված 74. Տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների վերակազմավորվելը
1. Տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները կարող են, մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, վերակազմավորվել այլ տեսակի տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների:
2. Ընկերակցությունն ընկերության վերակազմավորվելիս յուրաքանչյուր լիակատար ընկեր, դառնալով ընկերության մասնակից (բաժնետեր), երկու տարվա ընթացքում իր ամբողջ գույքով սուբսիդիար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների համար: Նախկին ընկերոջ կողմից իրեն պատկանող բաժնեմասերի (բաժնետոմսերի) օտարումը նրան չի ազատում նման պատասխանատվությունից: