Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 835. Ապրանքների պահատվությունն ընդհանուր օգտագործման պահեստում
Հոդված 835. Ապրանքների պահատվությունն ընդհանուր օգտագործման պահեստում
1. Ապրանքային պահեստը համարվում է ընդհանուր օգտագործման պահեստ, եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ այդ առևտրային կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ նա պարտավոր է ի պահ ընդունել ցանկացած ապրանքատիրոջ ապրանք:
2. Ընդհանուր օգտագործման ապրանքային պահեստի կնքած պահեստային պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):