Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 858. Ուղիղ խառը հաղորդակցություն
Հոդված 858. Ուղիղ խառը հաղորդակցություն
Միասնական տրանսպորտային փաստաթղթով տրանսպորտի տարբեր տեսակներով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման ժամանակ (ուղիղ խառը հաղորդակցություն) տրանսպորտային կազմակերպությունների փոխհարաբերությունները, ինչպես նաև այդ փոխադրումների կազմակերպման կարգը որոշվում են տրանսպորտի համապատասխան տեսակների կազմակերպությունների միջև օրենքին համապատասխան կնքված համաձայնագրերով: