Հոդված 958. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի էական պայմանները
Հոդված 958. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի էական պայմանները
1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրում պետք է նշվեն`
1) հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմը.
2) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը` ի շահ որի իրականացվում է գույքի կառավարումը.
3) կառավարչի վարձատրության չափը և ձևը, եթե պայմանագրով նախատեսված է վարձատրություն.
4) պայմանագրի գործողության ժամկետը:
2. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մինչև հինգ տարի ժամկետով: Հավատարմագրային կառավարմանը փոխանցվող գույքի առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել պայմանագրի կնքման այլ սահմանային ժամկետներ:
Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որևէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված այն ժամկետով և պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով: