Գլուխ 21 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ
Հոդված 335. Հայցային վաղեմությունը կիրառելը
Հոդված 335. Հայցային վաղեմությունը կիրառելը
1. Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
(335-րդ հոդվածը 09.02.18 ՀՕ-112-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)