Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 941. Ակրեդիտիվը փակելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 941. Ակրեդիտիվը փակելը

1. Կատարող բանկն ակրեդիտիվը փակում է`

1) ակրեդիտիվի ժամկետի ավարտով.

2) ակրեդիտիվը մինչև դրա ժամկետի ավարտն օգտագործելուց հրաժարվելու մասին միջոցներ ստացողի դիմումով, եթե ակրեդիտիվի պայմաններով նախատեսված է հրաժարվելու հնարավորություն.

3) ակրեդիտիվը լրիվ կամ մասնակի հետ կանչելու մասին վճարողի պահանջով, եթե նման հետ կանչելը հնարավոր է ըստ ակրեդիտիվի պայմանների:

Կատարող բանկն ակրեդիտիվը փակելու մասին պետք է տեղյակ պահի էմիտենտ բանկին:

2. Ծածկված ակրեդիտիվի չօգտագործված գումարն ակրեդիտիվը փակելիս անհապաղ վերադարձվում է էմիտենտ բանկին: Էմիտենտ բանկը պարտավոր է վերադարձված գումարը մուտքագրել վճարողի հաշվում, որից դեպոնավորվել էին միջոցները:

§ 4. ԻՆԿԱՍՈ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։