Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-10-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 950. Չեկն ինկասավորելը

գործել է մինչև 2019-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 950. Չեկն ինկասավորելը

1. Չեկի տիրոջը սպասարկող բանկին վճար ստանալու համար չեկն ինկասո ներկայացնելը համարվում է չեկը վճարման ներկայացնել:

Չեկը վճարվում է սույն օրենսգրքի 943 հոդվածով սահմանված կարգով:

2. Ինկասավորված չեկով չեկի տիրոջ հաշվում միջոցները փոխանցվում են վճարողից վճար ստանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ չեկի տիրոջ և բանկի միջև պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։