Հոդված 929. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
Հոդված 929. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
1. Քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները, որոնք կապված չեն նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, կարող են կատարվել կանխիկ դրամով (հոդված 142)` առանց գումարի սահմանափակման, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, կամ անկանխիկ ձևով:
2. Իրավաբանական անձանց միջև հաշվարկները, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության հետ, կատարվում են անկանխիկ ձևով: Այդ անձանց միջև հաշվարկները կարող են կատարվել նաև կանխիկ դրամով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
3. Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, եթե այլ բան չի բխում օրենքից և պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձևով:
(929-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-141-Ն)