Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 950. Չեկն ինկասավորելը
Հոդված 950. Չեկն ինկասավորելը
1. Չեկի տիրոջը սպասարկող բանկին վճար ստանալու համար չեկն ինկասո ներկայացնելը համարվում է չեկը վճարման ներկայացնել:
Չեկը վճարվում է սույն օրենսգրքի 943 հոդվածով սահմանված կարգով:
2. Ինկասավորված չեկով չեկի տիրոջ հաշվում միջոցները փոխանցվում են վճարողից վճար ստանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ չեկի տիրոջ և բանկի միջև պայմանագրով: