Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-01-ից մինչև 2022-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 48 · ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ (ՖԱԿՏՈՐԻՆԳ)

Հոդված 898. Պարտապանի կողմից ֆինանսական գործակալի դրամական պահանջը կատարելը

գործել է մինչև 2022-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 898. Պարտապանի կողմից ֆինանսական գործակալի դրամական պահանջը կատարելը

1. Պարտապանը պարտավոր է ֆինանսական գործակալին վճարել` պայմանով, եթե նա հաճախորդից կամ ֆինանսական գործակալից գրավոր ծանուցում է ստացել դրամական պահանջը տվյալ ֆինանսական գործակալին զիջելու մասին, և այդ ծանուցման մեջ սահմանված է կատարման ենթակա դրամական պահանջը, ինչպես նաև նշված է այն ֆինանսական գործակալը, ում պետք է վճարվի:

2. Պարտապանի խնդրանքով ֆինանսական գործակալը պարտավոր է ողջամիտ ժամկետում նրան ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, պարտապանն իրավունք ունի տվյալ պահանջով վճարել հաճախորդին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած իր պարտավորության:

3. Ֆինանսական գործակալի հանդեպ պարտապանի կողմից դրամական պահանջը սույն հոդվածի կանոններին համապատասխան կատարելը պարտապանին ազատում է հաճախորդի առջև համապատասխան պարտավորությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։