Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)
Հոդված 981. Իրավատիրոջ ֆիրմային անվանումը փոփոխվելու հետևանքները
Հոդված 981. Իրավատիրոջ ֆիրմային անվանումը փոփոխվելու հետևանքները
Իրավատիրոջ կողմից իր ֆիրմային անվանումը, որի օգտագործման իրավունքը բացառիկ իրավունքների համալիրի մասն է կազմում, փոփոխելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը գործում է նոր իրավատիրոջ ֆիրմային անվանման նկատմամբ, եթե օգտագործողը չի պահանջում պայմանագրի լուծում և վնասների հատուցում: Պայմանագրի գործողությունը շարունակվելու դեպքում օգտագործողն իրավունք ունի պահանջել համաչափ նվազեցնելու իրավատիրոջը հասանելիք վարձատրությունը: