Հոդված 979. Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը
Հոդված 979. Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը
1. Առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագրի յուրաքանչյուր կողմը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից` մյուս կողմին այդ մասին վեց ամիս առաջ ծանուցելով, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
2. Ժամկետի նշումով կնքված համալիր թույլտվության պայմանագրի վաղաժամկետ լուծումը, ինչպես նաև առանց ժամկետի նշման կնքված պայմանագրի լուծումը ենթակա են գրանցման` սույն օրենսգրքի 970-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
3. Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է:
4. Համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է իրավատիրոջը կամ օգտագործողին սնանկ ճանաչելու դեպքում:
(979-րդ հոդվածը փոփ. 03.06.20 ՀՕ-297-Ն)