Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը
Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել ընկերության հասարակ (սովորական) կամ այլ քվեարկող բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի` ընկերության կողմից լրացուցիչ թողարկվող բաժնետոմսեր գնելու նախապատվության իրավունք:
(112-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, խմբ. 26.05.21 ՀՕ-238-Ն)