Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)
Հոդված 976. Իրավատիրոջ պատասխանատվությունն օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում
Հոդված 976. Իրավատիրոջ պատասխանատվությունն օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում
1. Համալիր թույլտվության պայմանագրով` օգտագործողի կողմից վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի անհամապատասխանության վերաբերյալ օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում իրավատերը կրում է սուբսիդիար պատասխանատվություն:
2. Օգտագործողին` որպես իրավատիրոջ արտադրանքը (ապրանքը) արտադրողի, պահանջներ ներկայացնելու դեպքում իրավատերը նրա հետ միասին կրում է համապարտ պատասխանատվություն: