Գլուխ 7 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 142. Դրամ (արժույթ)
Հոդված 142. Դրամ (արժույթ)
1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
(հոդվածը 18.01.22 ՀՕ-13-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.22 թվականին)
(18.01.22 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)