Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1032. Մասնակիցների պատասխանատվությունն ընդհանուր պարտավորությունների համար

գործել է մինչև 2022-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 1032. Մասնակիցների պատասխանատվությունն ընդհանուր պարտավորությունների համար

1. Եթե համատեղ գործունեության պայմանագիրը կապված չէ դրա մասնակիցների ձեռնարկատիրական գործունեության հետ, յուրաքանչյուր մասնակից ընդհանուր պայմանագրային պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իր ամբողջ գույքով` ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամասնորեն:

Պայմանագրից չծագած ընդհանուր պարտավորություններով մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:

2. Եթե համատեղ գործունեության պայմանագիրը կապված է դրա մասնակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեության հետ, ապա մասնակիցները համապարտ պատասխանատվություն են կրում բոլոր ընդհանուր պարտավորությունների համար` անկախ դրանց ծագման հիմքերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։